Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 15.5կմ2

Բնակչություն` 953 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Գյուղը բավականին երիտասարդ է, այն հիմնադրվել է 1900թ.-ին, հարևան Վարագավանից տեղափոխված բնակիչների կողմից։ Ունենալով բնակլիմայական բարենպաստ պայմաններ և ոռոգման ջուր գյուղի բնակիչները տասնամյակներ շարունակ գյուղմթերքների արտադրության բնագավառում բարձր արդյունքներ են ապահովել։
1. Հեռավորությունը Երևանից՝191 կմ,
մարզկենտրոնից՝ 58 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 8 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +29C է, ձմռանը` -3
4. Պատմամշակութային կոթողներ չկան
5. Բնակչության թիվը՝ 953 մարդ, 263 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1533 հա,
որից` 57 հա արոտներ,
317.3 հա վարելահողեր,
62.3 հա այգիներ,
474.3 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով մասնակի, ոռոգման ջրով բավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 320 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 193
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ