Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 28.0կմ2

Բնակչություն` 987

Տնային տնտեսությունների թիվը` 290
Գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից 18կմ արևմուտք, բլրապատ հարթավայրում, Ձորագետի աջակողմյա վտակներից մեկի ափին, գեղատեսիլ վայրում: Համայնքն ունի շուրջ 2000 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, սակայն այդ հողատարածքի 50%-ը գտնվում է ծովի մակերեսից 2000մ բարձրության վրա: Քանի որ գյուղը շրջապատված է սարերով հողերի մեծամասնությունը գտնվում է բարձր թեքության վրա, որը ջրհեղեղների և քամիների հետեւանքով ենթարկվել է էռոզիայի եւ տասնամյակներ շարունակ ցածր բերք է ստացվում:
Կլիման չափավոր խոնավ է, օդը՝ մաքուր: Ամառանոցավայր է: Ջրառատ է: Խմելու ջուրը բերվում է 2կմ հեռավորությունից: Մոտակայքում կա ծծմբային հանքաջուր: 1959թ.-ին ուներ՝ 1500, 1979թ.-ին՝ 585, 2002թ.-ին՝ 1040 բնակիչ: Նախնիների մի մասը եկել է Ալաշկերտից:
Տնտեսությունը՝ կաթնաանասնապահական-կարտոֆիլագործական, զբաղվում են նաև կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկայան:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են համայնքի գազաֆիկացումը, համայնքային կենտրոնի կառուցումը, ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը, կաթի մշակման կայանի ստեղծումը: