Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 20.8կմ2

Բնակչություն` 929

 

karnut.shirak@mta.gov.am
 
Գյուղ Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 10կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Գառնուտ, Դիրակ, Դիրակլար, Դիրաքլյար, Տիրեքլեր, Կարնուտ անվանումները: Կառնուտ է վերանվանվել 1946 թ  ին:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    
Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի ստորոտում` քարքարոտ ձորում` ծովի մակարդակից 1570մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Ունի բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղի հյուսիս-արևելքում պահպանվում է կիսավեր եկեղեցին, որը ենթադրվում է, որ հնագույն շրջանում եղել է հեթանոսական մեհյան, իսկ 4-5-րդ դդ վերածվել է եկեղեցու:  
Բնակչության նախնիների մի մասը 19-րդ դարում գաղթել է Արևմտյան Հայաստանի Դերջանի գավառից և Կարսի մարզից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 151, 1897 թ-ին` 965, 1926 թ-ին` 1149, 1939 թ-ին` 1136, 1959 թ-ին` 783, 1979 թ-ին` 667 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 929 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 33%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 16%: Ունի 206 տնտեսություն: Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործություննէ: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 514հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 146 և 421 հեկտար: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ: Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են: Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ.Կառնուտ
 
 
Ինդեքս՝ 2612
 
Հեռ` բջջ +374 094 93 60 22