Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 9.4կմ2

Բնակչություն` 42

 

karmraqar.shirak@mta.gov.am

Գյուղ Գյումրու տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 8կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Դարաբանդ, Դարբանդ, Դերբենդ անվանումները: Կարմրաքար է վերանվանվել 1946 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը գտնվում է Շիրակի դաշտում` քարքարոտ վայրում` ծովի մակարդակից 1800մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում եղել են զգալի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի տարածքում գտնվում է երկու ավերակ եկեղեցիներ: Մոտակայքում կան նախաքրիստոնեական ժամանակաների ամրոցի հիմապատերը, գերեզմաններ և այլ շինություններ:
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի և Հայաստանի Աշոցքի շրջաններից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 162, 1897 թ-ին` 388, 1926 թ-ին` 236, 1939 թ-ին` 364, 1959 թ-ին` 285, 1970 թ-ին` 131, 1979 թ-ին` 50 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 42 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 54%, կանայք` 46%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 46%, հետաշխատունակներ` 25%: Ունի 11 տնտեսություն: Ունի կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 75հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 87 և 643 հեկտար: Գյուղատնտեության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ): Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Կարմրաքար

Ինդեքս՝ 2614

Հեռ. բջջային +374 091 32-64-81