Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 5.9կմ2


Բնակչություն` 289 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)


Ըստ պատմական տվյալների Կիրանց գյուղը /նախկինում Կունեն/ հիշատակվում է 4-րդ դարից: Հանդիսացել է Գուգարք աշխարհի Կանգարք գավառի իշխանանիստը:
Զարգացում է ապրել 12-13-րդ դարերում Զաքարյանների և Մահկանաբերդի Արծրունիների իշխանության ժամանակ: 16-18-րդ դարերում պատկանել է Խերումյան մելիքական տոհմին:
Ինչպես 20-րդ դարի սկզբին, այնպես էլ ավարտին՝ հայոց նոր գոյամարտի տարիներին, Կիրանցը աներեր կանգնել է թուրք-ազերիների նկրտումների ճանապարհին, հաղթել մարտադաշտում, տվել մեծ թվով զոհեր ու ավերածություններ: Այդ փոքր գյուղից 1988-1994թթ. զոհվել են 16 մարդ, վիրավորվել ու հաշմանդամ դարձել 7-ը:
Կիրանցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է:
1. Հեռավորությունը Երևանից՝ 163 կմ,
մարզկենտրոնից՝ 30 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 720 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2C
4. Պատմամշակութային կոթողներ. սբ. Երրորդություն եկեղեցի XIXդ. – գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության թիվը՝ 289 մարդ, 98 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 590 հա,
որից` 85 հա արոտներ,
243.1 հա վարելահողեր,
2 հա այգիներ,
76 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն, անտառտնտեսություն և այգեգործություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ բավարար
9. Գազիֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար


Համայնքն ունի`


1. Հիմնական դպրոց, աշակերտների թիվը — 48
2. Բուժկետ
3. Համայնքային կենտրոն