Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 40.1կմ2


Բնակչություն` 2210 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)


Կոթի գյուղն իբրև բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, այն կոչվել է Կոթ, Կոթի, Կոթիգեղ:
1964թ. Կոթիգեղը վերանվանվել է Շավարշական, տեղացի հեղափոխական Շ. Ամիրխանյանի անունով, իսկ 1991թ. որդեգրել է իր Կոթի պատմական անունը:
Գյուղը սահմանամերձ է, ռմբակոծություններից տուժել են ոչ միայն մասնավոր տները, այլև մշակույթի տունն ու կենցաղային այլ օբյեկտներ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 181 կմ,
մարզկենտրոնից՝ 48 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 2.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մ
3. Բնակլիմայական պայմանները` գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը` -2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Աստվածածին եկեղեցի /19-րդ դար/, վերանորոգվել է
5. Բնակչության թիվը՝ 2210 մարդ, 885 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 4058 հա,
որից` 801 հա արոտներ,
1858հա վարելահողեր,
149.2հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով մասնակի, ոռոգման ջրով բավարար
9. Գազիֆիկացված չէ /աշխատանքներն ընթացքի մեջ են/
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց՝ 830 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 287
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ