Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 46.6կմ2

Բնակչություն` 4530 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Կողբը Տավուշի մարզի ամենամեծ գյուղն է: Հնում եղել է Գուգարաց նահանգի Կողբափոր գավառի կենտրոնը: Առաջին գրավոր հիշատակությունը վերաբերվում է 368թ. /Մովսես Խորենացի, Փավստոս Բյուզանդ/: Սակայն գյուղի հիմնադրման տարեթիվը հասնում է մինչև մ.թ.ա. 1-2-րդ դարերը: Գյուղը հարուստ է պատմական հուշարձաններով, մինչև 1937թ. այստեղ գործել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Գյուղամերձ տարածքում են գտնվում Մշկավանք, Տավարաեղցի, Վարդգյուղ, Լոմուս և այլ վանքերի ու եկեղեցիների ավերակները:
Գյուղի միջով անցնող Կողբագետի վրա կառուցված 3 կամուրջները կապում են գյուղի երկու մասերը: Գյուղը ծովի մակերևույթից բարձր է 800 մ: Այստեղ բարձր բերք է ստացվում այգեգործությունից /խաղող, դեղձ, խնձոր և այլն/ և բանջարաբոստանային կուլտուրաներից /ձմերուկ, վարունգ, սեխ և այլն/:
Այստեղ գործում են 2 միջն. դպրոցները, գրադարանը, երաժշտական դպրոցը, 2 մանկապարտեզը, բժշկական ամբուլատորիան, հեռախոսակայանը, մշակույթի տունը, առևտրի և սննդի բազմաթիվ կետեր:
1. Հեռավորությունը Երևանից՝ 190 կմ,
մարզկենտրոնից՝ 57 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 4.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 22C է, ձմռանը` 0C
4. Պատմամշակութային կոթողներ՝ վանքեր, եկեղեցիներ
5. Բնակչության թիվը՝ 4530 մարդ, 1450 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 11194 հա,
որից` 2340.5 հա արոտներ,
933.7 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բարվոք

Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 1200 աշակերտական տեղով, Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոց — աշակերտների թիվը – 340, թիվ 2 միջնակարգ դպրոց — աշակերտների թիվը – 283
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ
6. Արվեստի դպրոց
7. Երկրագիտական թանգարան