Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 36.7կմ2

Բնակչություն` 3784 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Նախկինում գյուղը կոչվել է Ջարխեչ, հիմնադրվել է 1815թ.-ին, Աչաջրից տեղափոխված բնակիչների կողմից: Ինչպես հյուսիս – արևելյան մյուս բնակավայրերը, այնպես էլ նախկին Ջարխեչը, որն ուներ 35 ծուխ, 19-րդ դարի սկզբին մտել է ռուսական կայսրության կազմի մեջ:
Խորհրդային տարիներին այն կոչվում էր Կույբիշև, իսկ 1990 – ական թվականներից` Հաղարծին:
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է:
Գյուղն ունի 3 մասնաշենքերով միջնակարգ դպրոց: 2 խմբով գործում է մանկապարտեզը` 40 սանիկներով: Մշակույթի տունը տիպային է, այն 400 տեղանոց է: Նշված օբյեկտները վերանորոգման կարիք ունեն:
Ազգամիջյան կռիվների ընթացքում գյուղը տվել է 5 զոհ և 2 հաշմանդամ:
Վերջին 5 տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր:
Համայնքի միջոցներով վերանորոգվել է գիշերային լուսավորության ցանցը, անց է կացվել 3 կմ խմելու ջրագիծ, 4 կմ գյուղամիջյան ճանապարհ է խճապատվել, տեղադրվել է արբանյակային ալեհավաք, վերանորոգվել է գյուղապետարանի շենքը, հարթեցվել է 30 կմ հեռագնա սարամասի ճանապարհը:
1. Հեռավորությունը Երևանից՝ 110 կմ,
մարզկենտրոնից՝ 23կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 41 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1050մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 19C է, ձմռանը` -2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ Հաղարծնի վանքային համալիր
5. Բնակչության թիվը՝ 3784 մարդ, 992 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 2775.88 հա,
որից` 1055.29 հա արոտներ,
157.65 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 1000 աշակերտական տեղով, աշակերտների թիվ – 552
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ
6. Փոստի բաժանմունք