Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 15.7կմ2

Բնակչություն` 1226 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Հաղթանակ համայնքը հիմնադրվել է 1949թ. նախկին Ն. Քյորփլու կոլտնտեսության բազայի վրա:
Տնտեսության կազմավորման հենց 1-ին տարում իր գործունեությունն սկսեց ամենագլխավոր միջոցառումով՝ ջրհան կայանի շինարարությամբ,առանց որի անիմաստ կլիներ տափաստանային բուսական ծածկույթ ունեցող հողատարածություններում պտղատու այգետարածություններ հիմնելը:
Հաղթանակի տնտեսությունը կարճ ժամանակաշրջանում մեծ ճանաչում գտավ ոչ միայն հանրապետությունում,այլև խորհրդային միությունում:
Ներկայումս տարբեր ծրագրերի միջոցով աշխատանքներ են տարվում նոր այգիներ հիմնման ուղղությամբ: 2000 թ. հիմնվել է 19 հա դեղձի այգի, այս տարի նախատեսված է հիմնել ևս 40 հա:
1. Հեռավորությունը Երևանից` 203 կմ,
մարզկենտրոնից` 70 կմ,
ՀՀ պետական սահմանից` 3.5 կմ /հեռավորությունը Վրաստանի սահմանից/
2. Բարձրությունը ծովի մակերևույթից` 600 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 24C է, ձմռանը` 0C
4. Պատմամշակութային կոթողներ չկան
5. Բնակչության թիվը` 1226 մարդ, 419 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը` 1659.6 հա,
որից` 441.84 հա արոտներ,
722.11 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով անբավարար, ոռոգման ջրով բավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բարվոք

Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 400 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 179
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ