Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 14.2կմ2

Բնակչություն` 743

 

hayrenyats.shirak@mta.gov.am

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումըՀայրենյաց

Համայնքի պատմական անվանումներըՍանգյառ,Սոնգյուռլի,Սոնգյուրլիգ,Սունգուռլի:Սոնգյուրռլու
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –1829թ-1830թ

Որ համայնքներին է սահմանակից համայնքըՀայկասար,Տուֆաշեն,Հոռոմ,Մարալիկ
Համայնքի մակերեսը–14.2կմ
Հեռավորությունը մայրաքաղաքից-100

Հեռավորությունը մարզկենտրոնից -20
Բնակչության թիվը – 835

Բնակչության կազմըմիատար

Համայնքի նշանավոր մարդիկ

Կրթական հաստատություններմիջնակարգ դպրոց

Մշակութային հաստատություններակումբ
Մարզական հաստատություններ
Արտադրական ձեռնարկություններ
Բնակչությանհ իմնական զբաղմունքըգյուղատնտեսություն,անասպահություն

Հոգևոր կառույցներեկեղեցի,սուրբ աստվածածին,օհանոզնեցի սրբատեղի
Համայնքի մասինգրքի առկայություն

ՊԱՏՄԱԿԱՆԱԿՆԱՐԿ

 

 

 

Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 9կմ արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 20կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Հայենյաց, Սանգյառ, Սոնգյուռլի, Սոնգյուրլիգ, Սոնգյուրլու, Սունգուռլի անվանումները: Հայրենյաց է վերանվանվել 1946 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:

Գյուղը տեղադրված է հարթավայրում` ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 88, 1897 թ-ին` 772, 1926 թ-ին` 745, 1939 թ-ին` 772, 1959 թ-ին` 539, 1970 թ-ին` 582, 1979 թ-ին` 534 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 743 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 143 տնտեսություն: Ունի դպրոց` հիմնադրված 1859 թ-ին, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 613հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 83 և 587 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ): Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնբուծությամբ, մեղվապահությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Հայրենյաց

Ինդեքս՝ 3013

Հեռ` +374 093 33 60 89