Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 6.023կմ2

Բնակչություն` 824

Տնային տնտեսությունների թիվը` 268։ Գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից 12կմ հարավ-արևելք, հեռավորությունը մարզկենտրոնից 30կմ: Գյուղում է գտնվում 6-րդ դարի միանավ թաղածածկ եկեղեցին՝ կիսաշրջանաձև հատակագիծ ունեցող Ավագ խորանով:
Զբաղվում են կարտոֆիլի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ եւ անասնապահությամբ:
Ունի դպրոց, որտեղ սովորում են 111 աշակերտ, գրադարան, մանկապարտեզ, կապի բաժանմունք, բուժկայան:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են մշակույթի տան կառուցումը, ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը, ոռոգման ցանցի ստեղծումը, համայնքը Գյուլագարակ-Կուրթան ճանապարհին միացնող ճանապարհի վերանորոգումը: