Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 13.8կմ2

Բնակչություն` 397 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Հովք գյուղը մինչև հայ-ադրբեջանական հակամարտությունը բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ 90-ական թվականներին այն բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով։ Նախկինում գյուղը կոչվել է Հախկխլու, Վուրղուն, իսկ այժմ ստացել է հայեցի Հովք անունը։ Գործում է միջնակարգ դպրոցը։
1. Հեռավորությունը Երևանից՝ 116 կմ
մարզկենտրոնից՝ 17 կմ,
ՀՀ պետական սահմանից` 30 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1190 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 19C է, ձմռանը` -2C
4. Պատմամշակութային կոթողներ չկան
5. Բնակչության թիվը՝ 397 մարդ, 189 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 5406.30 հա
որից` 403.30 հա արոտներ,
152.04 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 120 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 82
2. Բուժկետ
3. Համայնքային կենտրոն