Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 13.46 կմ2

Բնակչություն` 233

  Լոռու մարզի Ձորագյուղ գյուղը հիմնադրվել է 1804թ.: Գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 1200մ բարձրության վրա: Գյուղը խմելու ջրով ապահոված է:
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին:
Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Համայնքի գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ դաշտավարությամբ ցորենի, կարտոֆիլի արտադրությամբ: