Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 32.11կմ2

Բնակչություն` 604

 

ghazanchi.shirak@mta.gov.am
 
Ղազանչի գյուղը հիմնադրվել է 1857թ. Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Իրիցու գյուղից գաղթած հայերի կողմից:
 Գյուղը գտնվում է Գյումրի-Ջավախք մայրուղու աջ կողմում, մարզկենտրոնից հյուսիս-արևմուտք, Գյումրի քաղաքից 35կմ հեռավորության վրա:
 Համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 2040մ բարձրության վրա:
 Գյուղի վարչական տարածքը 3211,2 հա է, որից 3032,5 հա գյուղ. նշանակության, 79,5 հա՝ բնակավայրի, 43,5 հա՝ արդյ. ընդերքօգտ. և այլ արտ. նշանակության, 8,5 հա՝ էներգետ., տրանսպորտի, կապի, 47,3 հա՝ հատուկ պահպանվող տարածքների հողերն են:
 Համայնքի աշխարհագրական դիրքը բարձր լեռնային է, կլիման բարեխառն՝ բնորոշ կարճատև, զով ամառով, երկար և ցուրտ ձմեռով: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 4,1 է, բացարձակ առավելագույնը՝ 32, նվազագույնը՝ -36: Սառնամանիքների տևողությունը 167 օր է, ձյունածածկի տևողությունը՝ 154:
 Բնակավայրը ուղիղ գծով հեռու է Վրաստանի սահմանից 7 կմ, իսկ Թուրքիայի սահմանից՝ 20 կմ:
Ժողովրդագրական տվյալներ
Տնտեսություն -152
Բնակչություն-604,տղամարդ-300, կին-304
Բնակչությունն ըստ տարիքի՝
Մինչև 1 տարեկան – 5
1-4 տարեկան – 32
5-9 տարեկան-36
10-14 տարեկան-36
15-19 տարեկան- 60
20-64 տարեկան-397
65 և բարձր-66
Ծնունդ/2009-2010/- 11
Մահ/2009-2010/- 6
Ամուսնություն-10
 Նպաստառու ընտանիքներ-17
Թոշակառուներ-66
 
Հանրակրթական դպրոցի սովորողներ-86
Արտագնա աշխատողներ – 12
Ժամանակավոր բացակայողներ- 75
Ժամանակավոր բնակվողներ-57
Հաշմանդամներ-11
Բազմազավակ ընտանիքներ-21
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ղազանչի
 
 
Ինդեքս՝ 2806
 

հեռ. +374 093 775 516