Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 96.6կմ2

Բնակչություն` 477

 Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակից 6-7 կմ հյուսիս-արեւմուտք: Նախկինում ունեցել է Լազրվան, Լազրեւան, Ղազարավան, Նազիրվան, Նազորվան անվանումները: Ղազարավան է վերանվանվել 1991 թ-ին: 

Գյուղի հարավում 19-րդ դարի կեսերից պահպանվում է Լազարու վանք կամ Ղազարու վանք եկեղեցին, որը կրում է 5-րդ դարի հայ նշանավոր պատմիչ Ղազար Փարպեցու անունը: Պատմիչի գերեզմանը գտնվում է եկեղեցու ներսում: Գյուղի անվանումն էլ պայմանավորված է պատմիչի անունով: 
Գյուղը տեղադրված է Արագած լեռան հարավ-արեւելյան ստորոտում, սառնորակ աղբյուրներով հարուստ վայրում, որից էլ սկիզբ է առնում Շաղվարդ գետը: Ծովի մակարդակից ունի 1200մ բարձրություն: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ; Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են: 
1831 թ-ին գյուղն ունեցել է 194, 1897 թ-ին` 467, 1939 թ-ին` 294, 1959 թ-ին` 346, 1979 թ-ին` 367 հայ բնակիչ, որոնց նախնիները 1915-1918 թթ գաղթել են Արեւմտյան Հայաստանի Մուշի, Բուլանըղի շրջաններից: Գյուղի բնակչության թիվը կազմում է 568 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 28%, աշխատունակ ները` 56%, հետաշխատունակները` 16%: Գյուղն ունի առկա 225 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր: Քաղաքացիների սեփականությունը կազմում է մոտ 102հա: Դրանց 75% օգտագործվում է որպես վարելահող: Ունի պտղատու այգիներ, խոտհարքեր:Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 236 հա, մոտ 57 հա` վարելահողեր: Զբաղվում են պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակից 6-7 կմ հյուսիս-արեւմուտք: Նախկինում ունեցել է Լազրվան, Լազրեւան, Ղազարավան, Նազիրվան, Նազորվան անվանումները: Ղազարավան է վերանվանվել 1991 թ-ին: 
Գյուղի հարավում 19-րդ դարի կեսերից պահպանվում է Լազարու վանք կամ Ղազարու վանք եկեղեցին, որը կրում է 5-րդ դարի հայ նշանավոր պատմիչ Ղազար Փարպեցու անունը: Պատմիչի գերեզմանը գտնվում է եկեղեցու ներսում: Գյուղի անվանումն էլ պայմանավորված է պատմիչի անունով: 
Գյուղը տեղադրված է Արագած լեռան հարավ-արեւելյան ստորոտում, սառնորակ աղբյուրներով հարուստ վայրում, որից էլ սկիզբ է առնում Շաղվարդ գետը: Ծովի մակարդակից ունի 1200մ բարձրություն: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ; Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են: 
1831 թ-ին գյուղն ունեցել է 194, 1897 թ-ին` 467, 1939 թ-ին` 294, 1959 թ-ին` 346, 1979 թ-ին` 367 հայ բնակիչ, որոնց նախնիները 1915-1918 թթ գաղթել են Արեւմտյան Հայաստանի Մուշի, Բուլանըղի շրջաններից: Գյուղի բնակչության թիվը կազմում է 568 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 28%, աշխատունակ ները` 56%, հետաշխատունակները` 16%: Գյուղն ունի առկա 225 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր: Քաղաքացիների սեփականությունը կազմում է մոտ 102հա: Դրանց 75% օգտագործվում է որպես վարելահող: Ունի պտղատու այգիներ, խոտհարքեր:Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 236 հա, մոտ 57 հա` վարելահողեր: Զբաղվում են պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
Զբաղվում են դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ: 