Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 23.16կմ2

Բնակչություն` 470

 Գյուղ Արագածի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 48կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Դերեք, Ճարճակես, Ճարճարիս, Ջարջառիս անվանումները: Դերեկ է վերանվանվել 1978 թ-ին: Դերեկ եզդերենից թարգմանաբար նշանակում է ՙաղբյուր՚:

Գյուղի շրջակայքում կան 5-րդ դարում կառուցված եկեղեցու ավերակներ:
Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի լանջին, Ջարջառիս գետի վերին հոսանքում: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2180 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեիական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
1873 թ-ին գյուղն ունեցել է 441, 1959 թ-ին` 512, 1970 թ-ին` 631, 1979 թ-ին` 579 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 512 մարդ, որից 47%տղամարդիկ են, 53%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 20%, աշխատունակները` 70%, հետաշխատունակները` 10%:Գյուղն ունի 110 տնտեսություն
Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 75%, որոնց մեջ ամենամեծ բաժինը ունեն արոտավայրերը` 466 հա, վարելահողերը զբաղեցնում են 188հա, խոտհարքերը` 8 հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: