Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 54.09 կմ2

Բնակչություն` 2060

Գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, այն գտնվում է Գյումրի-Վանաձոր կենտրոնական մայրուղու մոտ, գյուղի մոտով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Գյուղում կա հին եկեղեցի (կառուցման տարեթիվը հայտնի չէ) և մատուռներ:
Նախքան 1988-ի երկրաշարժը գյուղում գյուղատնտեսությանը զուգահեռ գործում էին արդյունաբերական 2 արտադրամասեր՝ Արզնու բյուրեղապակու գործարանի մասնաճյուղը և կարի ֆաբրիկան, որոնք այսօր չկան:
Բարենպաստ կլիման հնարավորություն է տալիս զբաղվելու գյուղատնտեսությամբ: Հիմնական զբաղվածության ոլորտը դաշտավարությունն է և անասնապահությունը, որոնց զարգացման համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ: Գյուղի
հողատարածությունների մեծ մասը ոռոգվող են և բերրի, իսկ արոտավայրերը՝ առատ անասնակերով: Հիմնականում արտադրվում է հացահատիկ, կարտոֆիլ և կերային կուլտուրաներ: Կազմակերպված են ֆերմերային սերմնաբուծական 2 տնտեսություններ, որոնց շնորհիվ արտադրվում է բարձրորակ կարտոֆիլի և հացահատիկի սերմացու
ու բավարարվում է ինչպես գյուղի, այնպես էլ հանրապետության շատ բնակիչների պահանջարկը: Եթե բնական աղետներ չլինեն, ապա համայնքի բնակիչները կարողանում են բավարարել իրենց պահանջները և մի մասն էլ դուրս է գալիս շուկա: Դպրոցականները ուսուցումը շարունակվում են նոր կառուցված 450 տեղանոց միջնակարգ դպրոցում:
Գյուղում գործում է մեկ առողջության կենտրոն 10 մահճակալով և մեկ ամբուլատորիա: Առողջապահական կենտրոնը ապահովված է մասնագետներով՝ մանկաբույժ, թերապևտ, ատամնաբուժ: Գործում է ծննդատունը: