Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Բնակչություն` 523

Գյուղը գտնվում է Վիրահայոց լեռնաշղթայի Շեկաղբյուր լեռան հարավային լանջին, Ալավերդի քաղաքից 23 կմ հարավ արեւմուտք: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, բուժմանկաբարձական կետ: Գյուղում եւ շրջակայքում պահպանվել են խաչքարեր (13-14 դդ):