Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 28.4կմ2


Բնակչություն` 1951 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)


Գյուղը հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին, իսկ ավելի ստույգ 1780թ., երբ Ղարաբաղից չորս ընտանիքներ եկել և բնակություն են հաստատել:
Շուրջ 150 տարի առաջ գյուղը ունեցել է իր դպրոցը, եկեղեցին:
1909թ. Տեր Սարգիս Բադալյանցի և Տեր Հովհաննես Բադալյանցի, տանուտեր Ոսկան Պապյանցի խնդրանքով բացվում է եկեղեցական ծխական դպրոց 45 սովորողներով, որտեղ դասավանդում էր Ներսիսյան դպրոցի շրջանավարտ Բագրատ Բադալյանը:
Մովսես գյուղը եղել է գյուղատնտեսական կուլտուրաների մշակության առաջավոր տնտեսություն, ժամանակին կառուցվել է մշակույթի տուն, տիպային միջնակարգ դպրոց, կապի հանգույց և այլն:
1. Հեռավորությունը Երևանից՝ 221 կմ,
մարզկենտրոնից՝ 88 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1000 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 29C է, ձմռանը` — 3C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ.Գևորգ եկեղեցի 19-րդ դար — վերանորոգվել է
5. Բնակչության թիվը՝ 1951 մարդ, 958 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 2813 հա,
որից` 688 հա արոտներ,
745.1 հա վարելահողեր,
77 հա այգիներ,
114.1 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ բավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը` բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց ՝ 500 աշակերտական տեղով, աշակերտների թիվը — 168
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն /ունի վերանորոքման կարիք/
5. Մանկապարտեզ
6. Փոստի բաժանմունք