Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 11.483կմ2

Բնակչություն` 97

Տնային տնտեսությունների թիվը` 72
Գյուղը (անունը նշանակում է յուղով հարուստ, նախկինում ունեցել է Եղիտանք հայկական անվանում) հիմնադրվել է 1821թ.: Այստեղ հույներ եկել են Օսմանական կայսրության Մաշալա գյուղից: Այն հայտնի է որպես հունական գյուղ: Այսօր հույների թիվը զգալի պակասել է 1991թ. սկսած արտագաղթի պատճառով դեպի պատմական հայրենիք՝ Հունաստան: Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից 12կմ, մարզկենտրոնից 48կմ: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1350մ բարձրության վրա: Շրջապատված է բարձր սարերով, որոնց լանջերին կան մի քանի փոքրիկ բնական աղբյուրներ: Գյուղին ջուր մատակարարում է Ստեփանավանի ջրմուղ կոյուղին:
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Կլիման հիմնականում նորմալ է եղել, չհաշված վերջին տարիների փոփոխությունները, որոնցից տուժում են գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները:
Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի (XVIIդ.), մատուռներ, գերեզմանոց` խաչքարերով (XIII-XVIIդդ.), գյուղատեղիներ, կամուրջ (XIIIդ.):
Գյուղը մասամբ օգտվում է ոռոգման ջրից:
Տնտեսությունը ցորենի, կարտոֆիլի արտադրություն, անասնապահություն:
Գյուղն ունի հիմնական դպրոց: Վերակառուցված է, բարվոք վիճակում, ուր սովորում է 40 աշակերտ: Ունի գործող մանկապարտեզ:
Համայնքն ունի մշակույթի տուն, որը բոլորովին չի օգտագործվում: Դրա փոխարեն վերանորոգվել եւ միջոցառումների համար օգտագործվում է կից շինությունը: Գործող գրադարանն ունի 12492 անուն գիրք: Կա նաև բուժկետ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգում (Ստեփանավան-Ալավերդի հանրապետական նշանակության ճանապարհի Ագարակ-Ալավերդի հատվածը), ներհամայնքային ճանապարհների վերանորոգում, համայնքին որոկյալ սերմերի մատակարարում, գյուղ. մթերքների վերամշակման արտադրամասի գործարկում, սպորտային և մշակույթային կենտրոնի կառուցում: