Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 12.8կմ2

Բնակչություն` 1134 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Տավուշի մարզի Նավուր գյուղը հիմնվել է մոտ 200 տարի առաջ, այն ծովի մակերևույթից բարձր է 1375 մ, գտնվում է Տավուշ և Հախում գետերի միջև:
Գյուղի բնակչության զբաղմունքը ինչպես նախկինում, ներկայումս նույնպես անասնապահությունն է ու հողագործությունը:
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, ոչ տիպային մշակույթի տուն, այլ օբյեկտներ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 211 կմ,
մարզկենտրոնից՝ 78 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 13 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1490 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +19C է, ձմռանը` -3C
4. Պատմամշակութային կոթողներ՝ հնավայրեր, կիկլոպյան ամրոցների հետքեր, դամբարանադաշտեր, ամրոցներ
5. Բնակչության թիվը՝ 1134 մարդ, 314 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 8831.7 հա,
որից` 1196 հա արոտներ,
287 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 400 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 179
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ