Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 39.5կմ2

Բնակչություն` 5500 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Ստույգ տվյալներ չկան քաղաքի տարածքում հնագույն բնակավայրերի վերաբերյալ։ Սակայն նրա անմիջական հարևանությամբ գտնվող 13-րդ դարում կառուցված Մշկավանքն ու Սուրբ Սարգիս եկեղեցին, Բերդավանի Ղարիչաքար ամրոցը հուշում են, որ այս տարածքը հնում ևս բնակեցված է եղել։ Մինչև խորհրդային կարգերի հաստատումը կոչվել է Բարանա։
Քաղաքում գործում են 2 միջնակարգ դպրոցները, 2 մանկապարտեզներ, արվեստի և երաժշտական դպրոցները, կենցաղային և առևտրի օբյեկտներ։
Ազատամարտի տարիներին նոյեմբերյանցիներն ակտիվ մասնակցություն են ունեցել սահմանների պաշտպանությանը, տվել են 15 զոհված և 4 վիրավորված ազատամարտիկներ։
1997թ. Նոյեմբերյանի երկրաշարժը և 1992-94թթ. հրետակոծությունները լուրջ ավերածություններ են հասցրել բնակելի, վարչական ու կենցաղային շենքերին։ Վթարված մասնավոր տների թիվը գերազանցում է 300-ը։ 2003թ. պետբյուջեով 1,5մլրդ դրամ է տրամադրվել երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Նաև 3 հաշմանդամ ազատամարտիկների ընտանքիներ պետբյուջեի հաշվին ապահովվել են բնակարանով։
Ավարտվել է քաղաքի Սբ. Սարգիս եկեղեցու վերանորոգումը:
1. Հեռավորությունը Երևանից ՝ 187 կմ,
մարզկենտրոնից՝ 54 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 4.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 820 մ
3. Բնակլիմայական պայմանները՝գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը` -2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Սարգիս եկեղեցի /19-րդ դար/, վերանորոգվում է
5. Բնակչության թիվը՝ 5500 մարդ, 1571 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 4009 հա,
որից` 1012 հա արոտներ,
1031հա վարելահողեր,
24.2 հա այգիներ,
110 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն, առևտուր, սպասարկում
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ անբավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց` Նոյեմբերյանի թիվ 2 – 450 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 367,
Նոյեմբերյանի ավագ դպրոց /կ.գ.ն. ենթակայությամբ/
2. Բժշկական կենտրոն
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Երաժշտական դպրոց
6. Մարզադպրոց
7. 2 մանկապարտեզ
8. Փոստի բաժանմունք