Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 8.96կմ2

Բնակչություն` 186

Տնային տնտեսությունների թիվը` 54:
Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 6 կմ հարավ, մարզկենտրոնից գտնվում է 52 կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1913 թվականին Նովոսելցով ազգանունով մոլոկանի կողմից : Հետագայում գյուղը անվանել են Նովոսելցովո:
Բարձրությունը ծովի մակարդակից 1475 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 800,6 հա, որից` 124 հա վարելահող, 267,4հա խոտհարք, 266,1 հա արոտ: Գյուղի մասնագիտացման հիմնական ուղղությունը անասնապահությունն է: Արոտավայրերի և խոտհարքների առկայությունը նպաստավոր է անասնապահության զարգացման համար:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գազաֆիկացումը, խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: