Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 10.2կմ2


Բնակչություն` 1727 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)


ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղը հիմնադրվել է 1835թ., Ադրբեջանի սահմանից գտնվում է 4 կմ հեռավորության վրա:
Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է դաշտավարությունը և անասնապահությունը:
Նորաշենը ակտիվ մասնակցություն է ունեցել ազգամիջյան կռիվներին, 32 ազատամարտիկներից հինգը զոհվել են և մեկը դարձել է հաշմանդամ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 213 կմ,
մարզկենտրոնից՝ 80 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1240 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը` + 29C է, ձմռանը` — 3C
4. Պատմամշակութային կոթողներ – սբ. Աստվածածին եկեղեցի 19-րդ դար, գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության թիվը՝ 1727 մարդ, 493 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1089 հա,
որից` 53 հա արոտներ,
623 հա վարելահողեր,
103 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն և անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ մասնակի
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը` բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց 750 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 203
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ
6. Փոստի բաժանմունք