Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 34.82կմ2

Բնակչություն` 982

 Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 25 կմ հարավ-արեւմուտք: Նախկինում ունեցել է Եդեսիա Նոր, Սովխոզ 3, Սովխոզ 4: Նոր Եդեսիա է վերանվանվել 1978 թ-ին: Եղել է ավան, 1995 թ-ից դասվում է գյուղերի շարքը: Ստեղծվել է որպես այգեգործական-պտղաբուծական պետական տնտեսություն:

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1070 մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26 -ի սահմաններում , հունվարյանը` -4 է: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների: 
1981 թ-ին գյուղն ունեցել է 165, 1982 թ-ին` 260 բնակիչ, որոնք տեղափոխվել են Հայաստանի տարբեր գյուղերից: Գյուղի բնակչության թիվը կազմում է 1187 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 26%, աշխատունակ ները` 70%, հետաշխատունակները` 4%: Գյուղն ունի առկա 188 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց: 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, պտղատու այգիներ, արոտավայրեր: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում բուսաբուծությանը: Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Քաղաքացիների սեփականության հողահանդակներում վարելահողերը զբաղեցնում են մոտ 400 հա, պտղատու եւ խաղողի այգիները` 143 հա: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 68%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 2085հա, ապա վարելահողերը` 549հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: