Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 23.24 կմ2

Բնակչություն` 603

Համայնքը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմտյան մասում, Լոռու մարզկենտրոնից 15կմ և Սպիտակ քաղաքից 9կմ հեռավորության վրա: Համայնքը սահմանակից է արևմուտքից Ղուրսալի համայնքին, հյուսիսից՝ Արջուտ համայնքին, հարավից և արևելքից՝ Լեռնապատ համայնքին:
Նոր Խաչակապ համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 1450մ բարձրության վրա:
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Հաճախակի են երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, վերջին տարիներին վերանորոգված, բարվոք վիճակում, ուր սովորում է 65 աշակերտ: Գյուղում գործում է բուժ.կետ: