Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 12.7կմ2

Բնակչություն` 1471

 

norkyanq.shirak@mta.gov.am
 
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐ ԿՅԱՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումըՆոր Կյանք

Համայնքի պատմական անվանումները-Շոթա կամ Ծըմբաքար,  Ծերագյուղ, Մարըթլի
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –1805թվական

Որ համայնքներին է սահմանակից համայնքըԱրթիկ, Վարդաքար, Փանիկ, Մեղրաշեն,Անուշավան, Հոռոմ
Համայնքի մակերեսը – 1274հա
Հեռավորությունը մայրաքաղաքից-120կմ

 Հեռավորությունը մարզկենտրոնից -25կմ
Բնակչության թիվը – 1968մարդ

Բնակչության կազմըհայ, ռուս, եզդի

Համայնքի նշանավոր մարդիկՍուրեն Աղասու  ԱվետիսյանԱրթիկի  շրջանային կոմերտմիության  քարտուղար, Հանրապետության կոմերտմիության կենտկոմի քարտուղար, Հայաստանի կենտկոմի երկրորդ քարտուղար, Լուսավորության նախարար, պրոֆտեխկրթության նախագահ

Կրթական հաստատություններ Նախադպրոցական հիմնարկություն,միջնակարգ           դպրոց

Մշակութային հաստատություններ կիսակառույց մշակույթի տուն
Մարզական հաստատություններմարզադաշտ
Արտադրական ձեռնարկություններ
Բնակչության հիմնական զբաղմունքըգյուղատնտեսություն,անասնապահություն

Հոգևոր կառույցներխոնհարված գմբեթով  եկեղեցի, մատուռ
Համայնքի մասին գրքի առկայություն Նոր Կյանք համայնքի բնակիչ Մաէնլեստ Կնյազյանի կողմից հեղինակված <<Նոր Կյանք գյուղի պատմությունը >>գիրքը Եր.-ԻԿԿ հրատարակչություն 2001թ.

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Նոր կյանք համայնքը հիմնադրվել է 1805թվականին: Բնակչության հիմնական մասը տեղափոխվել են  Արևմտյան Հայաստանի Ղարս և Խնուս քաղաքներից1828-1829թվականներին:

Համայնքում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, գերեզմանոց , խաչքարեր, մահարձան:Կանգուն է 6-րդ դարում կառուցված Գրիգոր Լուսավորիչ փոքր կեղեցին խոնհարված գմբեթով: Եկեղեցին կառուցված է մաքուր տուֆ քարից:1980թվականին վերծանվել է եկեղեցու հյուսիսային պատի վրա փորագրված վիմագրերը , որից հայտնի է դառնում ,որ  համայնքը Բագրատունյաց ժամանակաշրջանում կոչվել է Շոթա կամ Ծըմբաքար:

9-րդ դարում Նոր Կյանքում կառուցված մատուռը վերանորոգվել է 1998թվականին: 2011թվականին համայքի միջնակարգ դպրոցի վերակառուցման հողային աշխատանքների ժամանակ գտնվել է 18-րդ դարի <<Ձիթհան>>-ի քարը, որը տեղադրվել է համայնքի կենտրոնում:

Նոր Կյանք համայնքով են անցնում Գյումրի- Ապարան, Գյումրի- Արթիկ միջհամայնքային ճանապարհները: Նախկինում Նոր Կյանք համայնքի տարածքում են խաչվել պատմական Հայաստանի մարզերը միացնող  մի քանի կարճ ճանապարհներ: Այսպես , Արարատյան դաշտավայրից դեպի Շիրակի հարթավայր,Արագած լեռան կողքով ՝ Ամբերտ- Հառիճ-Կումայրի կարճ ճանապարհը, կամ Սևան- Ապարան-Անի:

Համայնքն ակտիվ մասնակցություն է ունեցել  Երկրորդ  համաշխարհային պատերազմում և Արցախյան ազատամարտին:1976թվականին Մեծ հայրենականի մասնակից նորկյանքցիների  հիշատակին հուշարձան է կառուցվել:

Համայնքը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում: Վկայությունը՝ 1926 1988թվականների երկրաշարժերը: Համայնքը  վտանգված  է  կարկտարարությամբ  և   տևական երաշտով:

 

    ՀՀ Շիրակի մարզ, գ. Նոր Կյանք 

 
 
Ինդեքս՝ 3019
 
Հեռ` +374 093 44 44 32