Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 18.4կմ2

Բնակչություն` 1072 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Ն.Կ. Աղբյուր գյուղը գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան գոտում, այն հիմնադրվել է մոտ 200 տարի առաջ: Բնակիչները հիմնականում Ղարաբաղից տեղափոխվածներ են:
Մինչև 1990-ական թվականների սկիզբը գյուղը բավականին զարգացում է ապրել, այստեղ կառուցվել են միջնակարգ դպրոց, մշակույթի, կապի, առևտրի և կենցաղային սպասարկման տիպային շենքեր:
Ազգամիջյան կռիվների ընթացքում ռմբակոծություններից տուժել ու ավերվել են մասնավոր տների մեծ մասն ու վարչական և մշակութային օբյեկտները /Հանրապետության ամենատուժված գյուղն է/ :
2000թ.-ից սկսված պետբյուջեով և այլ ծրագրերով գյուղում իրականացվել են բազմաթիվ վերականգնողական աշխատանքներ:
Սակայն գյուղում դեռևս կան վնասված, հասարակական և արտադրական նշանակության շինություններ և ինժեներական կառույցներ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 192 կմ,
մարզկենտրոնից՝ 59 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2C
4. Պատմամշակութային կոթողներ` սբ. Աստվածածին եկեղեցի XIXդ. – գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության թիվը 1072 մարդ, 394 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1844.62 հա,
որից` 499.61 հա արոտներ,
763.75 հա վարելահողեր,
33.3 հա այգիներ,
311.95 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն,
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ մասնակի
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց 420 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 125
2. Բուժկետ
3. Մանկապարտեզ