Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 16.7կմ2

Բնակչություն` 1039

 

shirak.shirak@mta.gov.am

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակի համայնքը զբաղեցնում է     
ՀՀ Շիրակի մարզի տարածքի հյուսիս-արեւելյան մասը:
              Համայնքի տարածքը կազմում է 16,73 կմ2, ծովի մակերեւույթից 1650մետր բարձրության վրա, հեռավորությունը մարզկենտրոնից 7կմ է,համայնքը ունի մազկենտրոնին միացնող մեկ ճանապարհ որն անցանելի է տարվա բոլոր եղանակներին             
               Համայնքի  բնակչության թիվը կազմում է 1039 մարդ:
Համայնքում կլիմայական պայմանները փոփոխվում են ըստ բարձրության և արտահայտվում են բարեխառն` երկարատև տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով: Համայնքի կլիման, թեեւ ընդհանուր առմամբ բարեխառն է, բայց աչքի է ընկնում ցամաքայնությամբ եւ ըստ բաձրության դառնում է ավելի խիստ: Համայնքում տարեկան տեղումների քանակը կազմում է 590 մմ:
Համայնքի տարածքում հացահատիկային կուլւոուրաներից հիմնականում մշակվում են ցորեն եւ գարի, մոտավորապես այն կազմում է 59 % : Համայնքում տարեկան մշակվում է 500 հա ցորենի եւ գարու դաշտեր, իսկ 1 հա-ից բերքատվությունը տարեկան կազմում է մոտ 25 ցենտներ:
Համայնքի տարածքում գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» փակ           
               բաժնետիրական ընկերության Հացիկ- Ջաջուռ կայարանը
Համայնքի ջրամատակարարումն իրականացվում է Ղազանչի եւ Արտեզյան ջրաղբյուրներից, ջրամատակարարաման խողովակների ընդհանուր երկարությունը կազմում է 25.588 կմ:  Համայնքի գազամատակարարումն իրականացվում է համայնքի տարածքում առկա գազի 6700 մ երկարությամբ խողովակաշարերով:
Համայնքի էլեկտրամատակարարման գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 35000մ.:         
Համայնքի գյուղատնտեսական կենդանիների եւ թռչունների գլխաքանակի վերաբերյալ տեղեկությունները հետեւյալն են՝
  • խոշոր եղջերավոր – (778) գլուխ
  • մանր եղջերավոր – (104 ) գլուխ
  • բանող անասուններ – ( — ) գլուխ
  • խոզեր – (187) գլուխ
  • թռչուններ — (2046 ) թեւ
 
 
Գյուղի տարածքում գործում է մեկ ուսումնական հաստատություն՝Շիրակի միջնակարգ դպրոցը,
Համայնքի տարածքով հոսում ե Շիր կանալը
 

ՀՀ Շիրակի մարզ, գ. Շիրակ

Ինդեքս՝  2620

Հեռ` +374 091 73 01 58