Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 11.5կմ2


Բնակչություն` 869 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)


Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը / Նոյեմբերյանի տարածք / ըստ պատմական տվյալների հիմնադրվել է 6-րդ դարում և այդ ժամանակից էլ կոչվել է Ոսկեպար: Նույն դարում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Դարերի ընթացքում թշնամու կողմից ենթարկվել է ասպատակությունների, որը պատճառ է դարձել գյուղատեղի տեղափոխությունների:
Հնում Ոսկեպարն ունեցել է ջրաղաց, որից օգտվել են նաև հարևան գյուղերի բնակչությունը, իսկ մինչև 1940թ. գյուղը էլեկտրականություն էր ստանում համանուն գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանից:
Որպես հնագույն բնակավայր ապացուցում են պեղումներից հայտնաբերված դամբարանադաշտերն ու ամրոցները:
Ազգամիջյան կռիվների ընթացքում զոհվել են 7 մարդ:
1. Հեռավորությունը Երևանից՝163 կմ,
մարզկենտրոնից՝ 30 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 2.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը`-2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Աստվածածին եկեղեցի. 6-րդ դար, կարիք ունի վերանորոգման
5. Բնակչության թիվը՝ 869 մարդ, 289 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1156.83 հա,
որից` 250 հա արոտներ,
459 հա վարելահողեր,
56.11 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով մասնակի
9. Գազիֆիկացված չէ /աշխատանքներն ընթացքի մեջ են/
10. Ճանապարհների վիճակը` բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց՝ 560 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 103
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն