Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 9.4կմ2

Բնակչություն` 4204

 Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 4 կմ հարավ-արեւմուտք: Նախկինում ունեցել է Կըզըլ-Թամիր, Կուզիլթամիր, Ղզլթամուր անվանումները: 

Ըստ ավանդության Լենկ Թեմուրը հարեւան Ախթամար գյուղը գրավելուց եւ ավերելուց հետո շարժվում է Ոսկեվազ: Գյուղի բնակչությունը սարսափած հանձնվում են դաժան բռնակալին, որը նրանց ներում է շնորհում եւ չի կոտորում: 
Գյուղի շրջակայքում կան մի շարք հուշարձաններ` ս. Հովհաննես եկեղեցին, Աղթամար հնագույն ամրոցի ավերակները:
Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 1040 կմ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26-ի սահմաններում , հունվարյանը` -4 է: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների: 
Գյուղի բնակչությունը ներգաղթել է Պարսկահայաստանից` Խոյ գավառից: 1831 թ-ին ունեցել է 410, 1897 թ-ին` 1429, 1939 թ-ին` 2035, 1959 թ-ին` 2818, 1979 թ-ին` 3356, 1989 թ-ին` 4062 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 4339 մարդ, որից 45% տղամարդիկ են, իսկ կանայք` 55%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 26%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 57%, հետաշխատունակները` 17%: Գյուղն ունի 1548 տնտեսություն: Ունի դպրոց` բացված 1879 թ-ին, մանկապարտեզ, գրադարան, հիվանդանոց, կապի հանգույց:
Զբաղվում են ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային եւ հացահատիկային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու եւ խաղողի այգիներ, վարելահողեր, խոտհարքեր: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում բուսաբուծությանը: Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 20%, որոնց մեջ մեծ է վարելահողերի տեսակարար կշիռը` 26հա: Շատ փոքր տարածք են զբաղեցնում արոտավայրերը` 11 հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Գյուղում կան սննդի արդյունաբերության ձեռնարկություն` խաղողի վերամշակման եւ գինու գործարան: