Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 19.5կմ2


Բնակչություն` 1444 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)


Ղոշղոթան /1976թ. Ոսկեվան/ գյուղը հիմնադրվել է 1200-ական թվականներին: Գյուղում կոլտնտեսային կարգեր հաստատվել են 1931թ., իսկ 1958թ. պետական տնտեսություն: 1905թ. հասարակական հիմունքներով կառուցվել է եկեղեցի, որին կից ստեղծվել է ծխական դպրոց: 1928թ. դպրոցը գործել է որպես տարրական, 1955թ.՝ 7-ամյա, իսկ 1939-40 ուս. տարում՝ միջնակարգ: Ներկայումս դպրոցի աշակերտների թիվը 182 է:
Գյուղն ունի կապի բաժանմունք, մշակույթի տուն, բժշկական ամբուլատորիա, Դիլիջանի ,,Իմպուլս,, գործարանի ,,Ելակ,, դուստր ձեռնարկություն, որը չի գործում 1992թ.-ից: Բնակչությունը զբաղվում է բուսաբուծությամբ և անասնաբուծությամբ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 177 կմ,
մարզկենտրոնից՝ 44 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 930 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 29C է, ձմռանը` – 3C
4. Պատմամշակութային կոթողներ` սբ.Գայանե եկեղեցի 19-րդ դար, վերանորոգվել է 2003թ.
5. Բնակչության թիվը՝ 1444 մարդ, 407 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1935.6 հա,
որից` 578 հա արոտներ,
535.8 հա վարելահողեր,
57.5 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն և անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ մասնակի
9. Գազիֆիկացված չէ /աշխատանքներն ընթացքի մեջ են/
10. Ճանապարհների վիճակը` բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց ՝640 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 182
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Մարզադպրոց
5. Փոստի բաժանմունք