Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 9.6կմ2


Բնակչություն` 1256 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

XIX դարի կեսերից սկսել է առանձնանալ Ղուլալի /այժմ՝ Այգեձոր/ գյուղից: Որպես առանձին բնակավայր հիշատակվում է 1880 թվից, լինելով Ղուլալիի համայնքի կազմում: Ինքնուրույն համայնքի կարգավիճակ է ստացել XX դարի սկզբին: Գյուղի վարչական տարածքում է գտնվում XIII դարի սկզբին կառուցված նշանավոր Խորանաշատի վանքը: Չինարիի կոլեկտիվ տնտեսությունը կազմավորվել է 1931թ., հողի սեփականաշնորհման հետևանքով լուծարվել՝ 1993թ.:
1. Հեռավորությունը Երևանից՝ 235 կմ,
մարզկենտրոնից՝ 102 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը` -2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ 1218թ. կառուցված ,,Խորանաշար,, եկեղեցի, կարիք ունի վերանորոգման
5. Բնակչության թիվը 1256 մարդ, 498 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 971.45 հա,
որից` 12.0 հա արոտներ,
408.1 հա վարելահողեր,
89.0 հա այգիներ,
135.45 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ բավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ կարիք ունի վերանորոգման

Համայնքն ունի`

1. Դպրոց 300 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 138
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Մանկապարտեզ
5. Փոստի բաժանմունք