Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 20.4կմ2

Բնակչություն` 1050 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

1750թ. Ղարաբաղից 12 ընտանիքներ գալիս և ներկայիս գյուղատեղից 1,6 կմ հեռավորության վրա գտնվող ներքին շեն հանդամասում բնակություն են հաստատում, իսկ հետագա տարիների ընթացքում աստիճանաբար իջնում և վերջնական բնակություն են հաստատում ներկայիս Չորաթանի տարածքում:
Հիմնադրումից մոտ 100 տարի հետո, այսինքն 1860թ. այստեղ արդեն բնակվում էր 450 մարդ:
Խորհրդային տարիներին Չորաթանը բարձր ցուցանիշների է հասել գյուղմթերքների արտադրության ու իրացման ուղղությամբ:
Այստեղ ժամանակին կառուցվել են դպրոց, մշակույթի տուն, տիպային գրադարան, մանկապարտեզ և այլն:
1. Հեռավորությունը Երևանից՝ 223 կմ,
մարզկենտրոնից՝ 90 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1000 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23C է, ձմռանը` -1C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Հռիփսիմե, խաչքարեր, գերեզմաններ
5. Բնակչության թիվը՝ 1050 մարդ, 321 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1977.44 հա,
որից` 959.06 հա արոտներ,
539.38 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ անմխիթար

Համայնքն ունի`

1. Դպրոց 300 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 110
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ