Համայնքների Ֆինանսիստների Միավորում


 
Մակերես` 39.5կմ2

Բնակչություն` 1725 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Ներկա գյուղատեղից 3 կմ ներքև գտնվելիս է եղել Թաթլու գյուղը, որի բնակիչները 1926թ. տեղափոխվել և բնակություն են հաստատել ներկայիս տեղում:
Պառավաքարն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, որի պատճառով բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների: Բնակչության հիմնական զբաղմունքը եղել է այգեգործությունը, ծխախոտագործությունն ու անասնապահությունը, ունեցել է նշված բնագավառներում մեծ նվաճումներ:
Խաղողի բերքատվությունը տարեկան հասել է 5000 տոննայի, պտղինը` 1100տ, հացահատիկինը` 1000տ: Տարեկան արտադրվել է մոտ 500 տ կաթ: Խաղողի բազայի վրա տնտեսությունում կառուցվել է գինու գործարան:
1. Հեռավորությունը Երևանից՝ 178 կմ,
մարզկենտրոնից՝ 45 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 2 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը` — 2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ.Հովհաննես եկեղեցի 19-րդ դար, գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության թիվը՝ 1725 մարդ, 604 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 3962 հա,
որից` 724 հա արոտներ,
1247.7 հա վարելահողեր,
88.2 հա այգիներ,
403.2 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ մասնակի
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը` բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 320 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 249
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
Մանկապարտեզ