Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 4.641կմ2

Բնակչություն` 244

Տնային տնտեսությունների թիվը` 58:
Ենթադրվում է, որ Պետրովկան հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին, 19-րդ դարի սկզբներին` ցարական Ռուսաստանի կայսրուհի Եկատերինայի կողմից արտաքսված այլահավատ ռուսների կողմից: Ռուսներին փոխարինել են ադրբեջանցիները, իսկ 1988-89թթ. գյուղը վերաբնակեցվել է ադրբեջանցիների կողմից բռնագաղթված հայերով:
Պետրովկա գյուղը գտնվում է Հայաստանի հյուսիսում, Տաշիրի տարածքում: Հեռավորությունը մարզկենտրոնից 60կմ է, Տաշիր քաղաքից` 8կմ: Վրաստանի սահմանից հեռավորությունը 3կմ է: Գտնվում է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղուց 1կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1570 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատևւ ու ցրտաշունչ, ամառը զով: Հաճախ են երկարատեւ անձրևները եւ կարկտահարությունը:
Գյուղատնտեսական նշանակության հողերը` 391,7 հա, որից` 234 հա վարելահող, 81,1հա խոտհարք, 57,1 հա արոտ:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, հաճարի, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ:
Գյուղի մոտ կա կապարի հանք, որի հանույթը կազմակերպելու դեպքում կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Ունի հիմնական դպրոց, բուժկետ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գազաֆիկացումը, խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների և ակումբի վերանորոգումը: