Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 18.078կմ2

Բնակչություն` 249

Տնային տնտեսությունների թիվը` 126
Գյուղը գտնվում է Բազումի և Վիրահայոց լեռնաշղթաների միջև, Գարգառ գետի աջ ափին, Ստեփանավանից 14 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1522 մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից 25կմ: Կլիման ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով: Ունի տիպիկ լեռնային ռելիեֆ: Հողերն ունեն կավա-ավազային մեխանիկական կազմ:
Գյուղը խմելու ջուր է ստանում մոտակա սարերից բխող սառնորակ աղբյուրներից: Պուշկինոն ներկայիս անունն ստացել է 1870թ.-ին ի պատիվ ռուս հանճարեղ գրող Ա.Ս.Պուշկինի:
Պուշկինո համայնքի բնակիչությունը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, կարտոֆիլի, բանջարա-բոստանային, ինչպես նաև կերային կուլտուրաների արտադրությամբ: Համայնքի հողերն անջրդի են:
Գյուղացիների մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ: Արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր: Վերջին տարիների անբարենպաստ կլիմայական պայմանները դժվարություններ են առաջացնում կերերի կուտակման աշխատանքներում:
Ունի նորակառույց հիմնական դպրոց, ուր սովորում են 59 աշակերտ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են ներհամայնքային ջրագծի վերանորոգումը, գազաֆիկացման ցանցի ընդլայնումը, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը, մշակույթի տան կառուցումը, բուժ.կետի կառուցումը, սպորտ դահլիճի կառուցումը: