Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 6.0կմ2

Բնակչություն` 890 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Պտղավանը որպես բնակավայր հիմնվել է 1948 թվականից, այն ձևավորվել է Այրումի պահածոների գործարանին կից պտղաբուծական և ,,Արարատ,, տրեստին կից խաղողագործական սովխոզների միացումից: Պտղավանցու զբաղմունքը հիմնականում եղել է պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարանաբոստանային կուլտուրաների արտադրությունը:
Արոտավայրերի բացակայության պաստճառով այստեղ զարգացած չէ անասնապահությունը: Բնակչության գերակշիռ մասը փախստականներ են:
1. Հեռավորությունը Երևանից` 206 կմ,
մարզկենտրոնից` 73 կմ,
ՀՀ պետական սահմանից` 1 կմ /հեռավորությունը Վրաստանի սահմանից/
2. Բարձրությունը ծովի մակերևույթից` 445 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 25C է, ձմռանը` +1C
4. Պատմամշակութային կոթողներ` հնագույն բնակատեղիներ
5. Բնակչության թիվը` 890 մարդ, 307 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը` 570.56 հա,
որից` 27.58 հա արոտներ,
273.1 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն և այգեգործություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով անբավարար, ոռոգման ջրով բավարար
9. Գազիֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 300 աշակերտական տեղով, աշակերտների թիվը՝ 146
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ