Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 9.1կմ2


Բնակչություն` 602 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)


Տավուշի մարզի Ջուջևան գյուղը հիմնադրվել է 1874թ.` հիմնականում Արցախից տեղափոխվածների կողմից: Բարձրությունը ծովի մակերևույթից 1000 մետր է: Գյուղը զբաղեցնում է 140 հա վարչական տարածք:
Մարդկանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է ու բուսաբուծությունը:
Գյուղի միջով է անցնում հանրապետական նշանակության ավտոմայրուղին: Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ հաճախում են 105 աշակերտներ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 180 կմ,
մարզկենտրոնից՝ 47 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 7 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը`- 2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ Ջուջեվանք /19-րդ դարի վերջ/
5. Բնակչության թիվը՝ 602 մարդ, 184 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 958.8 հա,
որից` 253 հա արոտներ,
170.1 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, մեղվաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով մասնակի, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված չէ /աշխատանքներն ընթացքի մեջ են/
10. Ճանապարհների վիճակը` բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց 150 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 83
2. Բուժկետ
3. Համայնքային կենտրոն
4. Մանկապարտեզ