Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 56.2կմ2

Բնակչություն` 1026

 

jrarat.shirak@mta.gov.am

 

                                                 ՊԱՏՄԱԿԱՆ   ԱԿՆԱՐԿ

 

  Գյուղը  նախկինում    անվանվել  է   Չրախլի  ,  1945  թ  վերանվանվել  է   Ջրառատ   :   Գյուղը    հիմնվել   է  1828  -1829  թթ   Ալաշկերտի   գյուղերից   գաղթած     բնակիչների   կողմից  :

Համայնքը  սահմանակից  է  Բասեն  , Փանիկ , Գեղանիստ  գյուղերին :  Ջրառատ համայնքի   վարչական  տարածքը   կազմում  է  5622.18 հա :  

Ջրառատը  գտնվում  է   Փամբակի   լեռնաշղթայի    Հարսնաքար  /  2483  մ /   լեռնաճյուղի  արևմտյան  լանջին  ,  Ջրառատ   գետի     վերին   հոսանքի  ավազանում   . Ախուրյանից   16  կմ  ,   Գյումրի  քաղաքից   20  կմ ,   մայրաքաղաքից 135 կմ    հեռավորության  վրա :

 Բնակչությունը միատար  է   ,  կազմում  է  մոտ  1300 մարդ  :

Ծնունդով  Ջրառատ գյուղից   են ` բժշկանակն  գիտությունների  թեկնածու  Չախոյան  Ալեքսանդր  Ալեքսանդրի,    սննդարդյունաբերության  / լոռի  պանիր  /  ակադեմիկ    Քերոբյան Արարատ  Հակոբի:

 Համայնքում     գործում  է   Ջրառատի  միջնակարգ   դպրոցը 120 աշակերտ տեղով  :

Համայնքը չունի  մշակութային  ,   մարզական հաստատություններ  ինչպես  նաև   արտադրական ձեռնարկություններ : Ջրառատում գործում է մեկ միջնակարգ դպրոց, բուժ ամբուլատորիա և երկու առևտրի կետ:

Բնակչության   հիմնական   զբաղմունքը  անասնապահությունն   ու  հողագործությունն է  :

Գյուղում   պահպանվել  է  6-րդ   դարում   կառուցված  սբ. Մինաս    եկեղեցու  ավերակները :  Գյուղից  արևելք   հայտնաբերվել  է   10-20 –րդ  դարերի    <<Թուխ Մանուկ >>  մատուռը :

ՀՀ Շիրակի մարզ, գ. Ջրառատ

Ինդեքս՝  2624

Հեռ` +374 093 70 40 77