Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 5.5կմ2

Բնակչություն` 86

 

salut.shirak@mta.gov.am

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սալուտ գյուղական համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս արևմտյան մասում:
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Սալուտ համայնքը ձևավորվել է 1860թ. Դալբանդ գյուղից գաղթած գաղթականների կողմից:
Համայնքն ունի եկեղեցի, որը կառուցվել է 1860թ:
1988թ. երկրաշարժից հետո համայնքը վերակառուցվել է ՈՒկրանիայի Վիննիցայի մարզի շինարարների կաղմից:  
 Համայնքի կենտրոնի հեռավորությունը մայրաքաղաքից 180 կմ է, մարզկենտրոնից` 32կմ, շրջկենտրոնից`15 կմ: համայնքի գտնվում է բարձր լեռնային գատում` բարձրությունը ծովի մակերևույթից` 2080մ է :
 Համայնքի վարչական տարածքը կազմում է 553 հա:
     2013թ. հունվարի 1-ի տվյալներով համայնքում բնակվում են 86 մարդ , ունի 19 տնտեսություն, համայնքի բնակչությունը պատկանում է հայ առաքելական լուսավորչական եկեղեցուն: Գյուղը չունի միջնակարգ դպրոց երեխաները մինչև 3-րդ դասարան են հաճախում գյուղի դպրոցը` 4-րդ դասարանից հիմնական մասը հաճախում է նույն տարածաշրջանի Մուսայելյանի միջնակարգ դպրոցը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Սալուտ

Ինդեքս՝   2808

Հեռ` +374 077 41 55 20