Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 11.92 կմ2

Բնակչություն` 168

Գյուղի հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է 1800-ական թվականները:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1750մ բարձրության վրա: Սարալանջ գյուղը տեղակայված է Սպիտակ-Գյումրի մայրուղուց 2կմ դեպի հյուսիս:
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը զով: Հաճախակի են չոր երաշտի տարիները, որից շատ են տուժում հողագործները:
Ոռոգման ջրի սակավության պատճառով համայնքը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, առվույտի, կորնգանի, կարտոֆիլի մշակմամբ:
Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են միս, կաթ, բուրդ, ձու, մեղր:
Գյուղն ունի 8-ամյա դպրոց, որտեղ սովորում է 17 աշակերտ: Համայնքն ունի մշակույթի տուն և գրադարան: Գյուղի ակումբը, գրադարանը և գյուղապետարանը գտնվում են միասնական շենքում, որը կառուցվել է 1992թ. և մնացել անավարտ: Գյուղում չի գործում սպորտային ոչ մի ակումբ, չկան խաղահրապարակներ: Գործում է բուժ.կետ, որը սպասարկվում էր Մեծ Պարնի առողջության կենտրոնի կողմից