Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 19.3կմ2

Բնակչություն` 1037

 

saralanj.shirak@mta.gov.am 
 
 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՐԱԼԱՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումըՍարալանջ

Համայնքի պատմական անվանումները- Բաշգյուղ, Բաշգեղ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –1827-1828թթ.

Որ համայնքներին է սահմանակից համայնքըԱնուշավան, Գետափ, Փ.Մանթաշ, Նահապետավան, Հառիճ
Համայնքի մակերեսը – 142.75 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից-100կմ

 Հեռավորությունը մարզկենտրոնից -35կմ
Բնակչության թիվը – 1260

Բնակչության կազմըհայ

Համայնքի նշանավոր մարդիկ

Կրթական հաստատություններ ընդհանուր միջնակարգ դպրոց

Մշակութային հաստատություններ մշակույթի տուն
Մարզական հաստատություններ
Արտադրական ձեռնարկություններ
Բնակչության հիմնական զբաղմունքըգյուղատնտեսություն, անասնապահություն, արտագնա աշխատանք

Հոգևոր կառույցներմիանավ եկեղեցի
Համայնքի մասին գրքի առկայություն չկա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

ՀՀ Շիրակի մարզի Սարալանջ գյուղը նախկինում անվանվել է Բաշգյուղ, Բաշգեղ, Նոր Բաշգյուղ, 1946 թվականին վերանվանվել է Սարալանջ: Այն գտնվում է Արագած լեռան հյուսիս-արևմտյան ստորոտին, Արթիկ քաղաքից 5կմ դեպի արևելք, մարզկենտրոն Գյումրիից 35կմ դեպի հարավ-արևելք, մայրաքաղաքից 100կմ հեռավորության վրա, Արթիկ –Ապարան հանրապետական նշանակության ճանապարհի վրա:

Կլիման լեռնատունդրային է , ցրտաշունչ , 5-6 ամիս տևողությամբ ձմեռներով, ձնաբքերով , սառնամանիքներով, ուժեղ քամիներով: Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -15աստիճանից մինչև -20 աստիճան, նվազագույն ջերմաստիճանը հասնում է մինչև -36 աստիճան: Ամառը զով է , գերիշխում են հյուսիս-արևելյան քամիները, միջին ջերմաստիճանը կազմում է +12 աստիճանից մինչև +17 աստիճան, առավելագույնը  +28 աստիճան:

Սարալանջ գյուղը հիմնել են Կարինից , Կարսից , Մուշից  1828-1829թթ. ռուս –թուրքական պատերազմից հետո մինչև  1842 թ. ընկած  ժամանակաշրջանում գաղթաց հայ ընտանիքները : Գյուղի հին և նոր անվանումները կապված են գյուղի շրջապատի լեռների  հետ ունեցած  դիրքի հետ(Բաշգյուղ նշանակում է լանջագյուղ):

Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են պատմաճարտարապետական  հուշարձաններ, որոնցից են 5-րդ  դարում  կառուցված և 19-րդ դարում  վերանորոգված միանավ եկեղեցին:

Սարալանջ գյուղի բնակելի տարածությունը կազմում է շուրջ 142.75 հա , բնակչության թիվը  1300 մարդ ,  350 տնտեսություն , հիմնական բնակիչները հայեր են: Այն գտնվում է ծովի մակարդակից 2020 մ բարձրության վրա:

Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, ինչպես նաև  մեկնում են արտագնա աշխատանքի:

Գյուղում գյուղացիների ուժերով 1927թ. կառուցվել է  դպրոցի շենքը: Սկզբնական շրջանում  դպրոցը տվել է տարրական, , ութնամյա, իսկ 1970թ. միջնակարգ դպրոց:

Գյուղն ունի նոր միջնակարգ դպրոց, որը կառուցվել է 2000թվականին, այն նախատեսված է 360 աշակերտների համար: Դպրոցում այժմ սովորում են 152 աշակերտներ:

Գյուղն ունի նաև մշակույթի տուն, որն այժմ գտնվում է անմխիթար վիճակում և ունի հիմնովին վերանորոգման կարիք:

Գյուղապետարանին կից գործում է գրադարանը շուրջ 3635 կտոր գրքերով:

Գյուղում գործում է նաև  առաջին  օգնության  բուժական կենտրոն:

Գյուղի տարածքը սահմանակից է  Շիրակի մարզի Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ , Գետափ, Սպանդարյան, Անուշավան գյուղերի տարածքներին:

Գյուղը չունի համայնքի մասին գիրք:

Գյուղը տվել է շատ անվանի մարդիկ  ովքեր իրենց ներդրումն են կատարել  Հանրապետության  արդյունաբերության ,գյուղատնտեսության, կրթության բնագավառներում:

 

 

 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Սարալանջ
 
 
Ինդեքս՝ 3021

Հեռ` +374 098 98 98 68