Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 26.3կմ2

Բնակչություն` 625

 

sarakap.shirak@mta.gov.am

Գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 10կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 35կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Բոզդողան, Պոզտողան անվանումները: Սարակապ է վերանվանվել 1935 թ-ին:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       
Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա հովտում` ծովի մակարդակից 1570մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 450-500մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Ունի տուֆի, բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղի շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոցի ավերակներ: Գյուղն ունի 7-րդ դարում կառուցված ս. Աստվածածին անունով եկեղեցի և Կարմիր վանքը:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի շրջաններից 1915-1920թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 70, 1897 թ-ին` 937, 1926 թ-ին` 597, 1939 թ-ին` 910, 1959 թ-ին` 686, 1979 թ-ին` 649, 1989 թ-ին` 550 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 625 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 50%, հետաշխատունակներ` 21%: Ունի 62 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 595հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 134 և 1790 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Սարակապ

Ինդեքս՝  2902

Հեռ` +374 093 17 88 47