Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 18.07 կմ2

Բնակչություն` 1730

Սարամեջ (նախկին անվանումը Չոթուռ) գյուղը վերաբնակեցվել է 1861թ.-ին: Համայնքի բնակիչները հիմնականում ներգաղթել են Արևմտյան Հայաստանի Խնուս գավառից: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1720-1760մ բարձրության վրա, շրջապատված է սարերով, որոնց լանջերից բխող բնական աղբյուրներից հոսում է համայնքի խմելու ջուրը ու ապահովում բնակիչների 80-85%-ի ջրի խահանջը:
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով, ամռանը գյուղում հաճախակի են չորային և երաշտի տարիները: