Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 8.2կմ2

Բնակչություն` 1403

 

vahramaberd.shirak@mta.gov.am

Գյուղ Գյումրիի տարածաշրջանում, Գյումրի քաղաքից գտնվում է 10կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գանլըճա, Խանլըճա Ներքին, Կանլիջա Ներքին, Ղալանջա Փոքր, Ղլնիջան, Մարմաշեն, Վագրամաբերդ անվանումները:Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թ-ին ի հիշատակ 10-11-րդ դդ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       
Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա հովտում` ծովի մակարդակից 1650մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 450-500մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Ունի պեմզայի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղի շրջակայքում պահպանվել է Մարմաշենի վանքը, Վահրամաշեն ավերակ բերդը, Ախուրյան գետի վրա 13-րդ դարում կառուցված կամրջի մնացորդները:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան հայաստանից և Կարսի մարզից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 247, 1897 թ-ին` 466, 1926 թ-ին` 272, 1939 թ-ին` 538, 1959 թ-ին` 602, 1979 թ-ին` 752, 1989 թ-ին` 919 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1403 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 57%, կանայք` 43%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 28%, աշխատունակներ` 56%, հետաշխատունակներ` 16%: Ունի 138 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է:Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 194հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու այգիներ, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 44, 13, 73 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, պտուղների մշակությամբ: Մինչև Սպիտակի երկրաշարժից շաքարի գործարանի փլուզումը, համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Վահրամաբերդ

Ինդեքս՝ 2625

Հեռ` +374 093  22 86 03