Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 11.4կմ2

Բնակչություն` 672 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում, 1920-70թթ. անվանվել է Հախում՝ գյուղի միջով անցնող գետակի անունով։ 1970թ. գյուղի մոտ գտնվող 12-րդ դարում կառուցված ՙՆոր Վարագավանք՚-ի անունով գյուղը վերանվանվել է Վարագավան։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, պահածոների գործարան և այլն:
1. Հեռավորությունը Երևանից՝ 182 կմ,
մարզկենտրոնից՝ 49 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 4.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 800 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +32C է, ձմռանը՝ 0-ից +2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ Նոր Վարագավանք — կառուցվել է XIII դ., սբ.Գրիգոր Լուսավորիչ — կառուցվել է XIXդ. գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության թիվը՝ 672 մարդ, 222 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1135.73 հա,
որից` 299.67 հա արոտներ,
235.29 հա վարելահողեր,
50.06 հա այգիներ,
311.95 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն,
պտղի վերամշակում
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ մասնակի
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 320 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 91
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ