Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 8.8կմ2

Բնակչություն` 113

 

vardaghbyur.shirak@mta.gov.am

Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցքից 7-8կմ հարավ, մարզկենտրոնից գտնվում է 27կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գյուլլիբուլաղ, Գյուլլիբուլաղ Հայկական, Քյուլլուպուլախ, Կյուլլիպուլախ, Վարդախպյուր անվանումները: Գյուղը տեղադրված է Գյումրի-Աշոցք ավտոմայրուղու վրա, իրենից ներկայացնում է տրանսպորտային հանգույց: Գյուղը մասամբ տուժել է 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղը տեղադրված է Ջավախքի լեռնաշղթայի արևմտյան ստորոտում` ծովի մակարդակից 2040մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 450-500մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի շրջաններից1828-29թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 151, 1897 թ-ին` 225, 1926 թ-ին` 271, 1939 թ-ին` 383, 1959 թ-ին` 93, 1979 թ-ին` 70, 1989 թ-ին` 72 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 113 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 57%, կանայք` 43%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 55%, հետաշխատունակներ` 16%: Ունի 18 տնտեսություն: Ունի տարրական դպրոց, գրադարան, կապի հանգույց:  
Գյուղատնտեության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահության կաթնամսատու ուղղությամբ, թռչնաբուծությամբ:
 Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (242հա), խոտհարքերը (64հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 254, 92, 126 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, պտուղների մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Վարդաղբյուր

Ինդեքս՝ 2808

 

 

 

հեռ. +374 093 438 311