Համայնքների Ֆինանսիստների Միավորում

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանում – Վերին Պտղնի
Համայնքի պատմական անվանումները – Վերին Պտղնի
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1944 թվական
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Բալահովիտ, Առինջ, Պտղնի, ք. Երևան
Համայնքի մակերեսը – 1510 քառակուսի կմ
Բնակչության թիվը -1011
Բնակչության կազմը – Հայեր և եզդիներ
Օգտակար հանածոներ – չկա
Կրթական հաստատություններ – միջնակարգ գպրոց
Մշակութային հաստատություններ – չկա
Մարզական հաստատություններ – չկա
Արտադրական ձեռնարկություններ – 6
Բնակչության հիմնական զբաղմունքը – Առևտուր
Հայտնի մարդիկ – չկա
Հոգևոր կառույցներ – Սուրբ խաչ մատուռ 2001թ
Պատմամշակութային հուշարձաններ – չկա
Համայնքի մասին գրքի առկայություն – չկա
 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գյուղ Աբովյանից 3 կմ հարավ, նախկին այգեգործական ընկերությանը կից ավան: Հիմնադրվել է 1944 թվականին, արտասահմանից գաղթող հայերի համար: Այժմ գյուղում ապրող բնակչության մեծամասնությունը նախկին Սևանի շրջանի Գեղամավան և Աբովյանի շրջանի Սարանիստ գյուղերից են: Բնակչությունը, գյուղի կազմավորման սկզբնական տարիներին զբաղվել է հողագործությամբ: Ծովի մակերեւույթից բարձր է 1300մ: Համայնքի բնակելի զանգվածը 29 հա է: Բնակչության հիմնական զբաղմունքն է մանրածախ առևտուրը և այգեգործությունը: Գյուղի տարածքում գործում են 56 օբյեկտներ, այդ թվում` 3 արդյունաբերական: Հարակից է Երևան-Սևան երկաթուղուն, իսկ ավտոմայրուղին անցնում է գյուղի միջով: 2001թ. գյուղի բարերարների օգնությամբ կառուցվել է <<Սուրբ Խաչ>> մատուռը, որը գործում է մինչև օրս: Համայնքը սնվում է գազի, խմելու ջրի և էլեկտրական սնուցման ու հեռախոսային կապի կենտրոնական ցանցից: Շենքերը հիմնականում 1-2 հարկանի տներ են և առանձնատներ: