Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 26.6կմ2

Բնակչություն` 1674 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Գտնվում է Տավուշ գետի հովտում` բլրի վրա գտնվող հնադարյան բերդ- ամրոցի մոտ։ Այն լավ պաշտպանված է եղել, ունեցել է մինչև 3կմ ինքնահոս խմելու ջրատար, որը հնարավորություն է ընձեռել շրջակա բնակավայրերի բնակիչներին երկար ժամանակով պաշտպանվել թշնամիների պաշարումներից։
13-րդ դարում գյուղը ասպատակվել է սուլթան Ջալալեդդինի և մոնղոլների հրոսակների կողմից, իսկ 14-րդ դարում Լենկ-Թեմուրի արշավանքների ժամանակ վերջնականապես ավերվել և հողին է հավասարվել։
Գյուղի վերածնունդը սկսվել է 18-րդ դարից, որտեղ սկսել են բնակվել տարբեր տեղերից եկած հայեր։ Արդեն 1831թ. գյուղն ուներ 300-ից ավելի բնակիչ։ Գործում են տիպային միջնակարգ դպրոցը, մշակույթի տունը, բուժկետը։
Բնակչության զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։

1. Հեռավորությունը Երևանից` 197 կմ,
մարզկենտրոնից` 64 կմ,
ՀՀ պետական սահմանից` 7 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից` 1000 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը` -2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Աստվածածին եկեղեցի /19-րդ դար/, գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության թիվը` 1674 մարդ, 562 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը` 4058 հա,
որից` 437 հա արոտներ,
601.3հա վարելահողեր,
23.7 հա այգիներ,
510 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ մասնակի
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց 360 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 204
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ